Հիմնանորոգվում է Ծաղկահովիտ տանող ճանապարհը

24-07-2023
Տ-1-15, /Հ-21/ - Ծաղկահովիտ ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+300 հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ 1.3կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և տանում է դեպի Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայր։
 
Կապալառու կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, արդեն ավարտել է ասֆալտապատման աշխատանքները։ Առաջիկայում կլրացվեն-կհարթեցվեն կողնակները, հիմնանորոգված ճանապարհը կգծանշվի, կկահավորվի անվտանգության տարրերով։ Ծաղկահովիտ բնակավայրում կառուցվել են նաև մայթերը։
 
Կապալառուի աշխղեկ Դավիթ Պետրոսյանը նշում է, որ աշխատանքների շրջանակում կատարել են ասֆալտբետոնե ծածկի սառը վերամշակում, այնուհետև տեղադրել են մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ՝ 5սմ հաստությամբ, տեղադրվել են վաքեր՝ ապահովելով ջրահեռացումը։ Աշխղեկը կեսկատակ ասում է, որ գյուղական բնակավայրերում աշխատանքն իր դժվարությունն ունի. բնակիչներն ամբողջ աշխատանքային պրոցեսում ուշիուշով հետևում և միջամտում են իրենց հրահանգներով։ Թեև, ինչպես նշում է շինարարը, գործի ընթացքում մտերմանում են գյուղացիների հետ և շատ ուրախ են, որ իրենց կատարած գործը ծառայելու է նրանց բարեկեցությանը։
 
Ծաղկահովտի բնակիչ Գևորգ Հակոբյանի տեղեկացմամբ՝ ճանապարհը շատ վաղուց շինտեխնիկա չէր տեսել։ Աշխատանքներից շատ գոհ են։ Հիմնանորոգված ճանապարհն իրենց ազատում է բազմաթիվ հոգսերից։ Գևորգ Հակոբյանն ասում է, որ ինքը բավականին մեծ գումար է տվել, մեքենա գնել ու անբարեկարգ ճանապարհի պատճառով մեքենան անընդհատ խափանվում էր, այժմ արդեն այդ խնդիրը կարգավորվել է, և հեշտությամբ կկարողանա երթևեկել ու ստացած բերքն էլ հասցնել շուկաներ։
 
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին