Հանդիպում վեճերի միանձնյա խորհրդի անդամ Վինսենթ Լելուփի հետ

24-07-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում վեճերի միանձնյա խորհրդի անդամ Վինսենթ Լելուփի հետ։ Մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը, դեպարտամենտի այլ աշխատակիցներ, նշված հատվածի շինարարական («ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ (Հայաստան) և «Մ/ս Դայնեշ Չանդրա Ռ.Ագրավալ»» (Հնդկաստան) համատեղ ձեռնարկություն) ու տեխնիկական հսկողության («Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկություն) աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Նշենք, որ ծրագրի շրջանակներում պատվիրատուն՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, և շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը համատեղ ընտրել են վեճերի միանձնյա խորհրդի անդամ, որն էլ մշտադիտարկում է իրականացնելու ծրագիրը, կատարելու է պարբերական այցեր շինհրապարակներ, սերտորեն համագործակցելու է պատվիրատուի, շինարարի և տեխհսկողի հետ՝ ծրագրի իրականացման փուլում վիճելի հարցեր ծագելու դեպքում դրանց լուծում տալու նպատակով։
 
Վինսենթ Լելուփի հետ հանդիպման ընթացքում տեխհսկողություն իրականացնող թիմի ղեկավար Ֆրենսիս Ռայան և կապալառու կազմակերպության տնօրեն Արմեն Բադալյանը ներկայացրին Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհի շինարարության տեխնիկական առաջընթացը։ Մասնավորապես նշվեց, որ կատարվել են հողային, պայթեցման աշխատանքներ, կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող 900մ երկարությամբ նոր ճանապարհ, որը շուտով կբացվի երթևեկության համար, ինչից հետո ճանապարհաշինական աշխատանքները կտեղափոխվեն հիմնական՝ Մ-1 միջպետական ճանապարհի վրա։ Նշված հատվածում արվել են նաև հնագիտական ուսումնասիրություններ, կառուցվում են գյուղտեխնիկայի անցում, ջրատար, անասնաանցում։
 
Քննարկման ընթացքում խոսվեց շինարարության ընթացքում առաջացած խնդիրների, դրանց լուծման տարբերակների, աշխատանքների կատարման ժամանակացույցի մասին։
 
Պարոն Լելուփը մանրամասն ներկայացրեց վեճերի լուծման ընթացակարգերը՝ ընդգծելով, որ իրենց նպատակը ոչ միայն ծագած հարցերը լուծելն է, այլև խորհրդատվությամբ աջակցելը։ Անդրադարձ եղավ նաև FIDIC պայմանագրերի դրույթներին։ Վինսենթ Լելուփը պատասխանեց նաև Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների հարցերին։
 
Քննարկումից հետո հանդիպման մասնակիցները մեկնեցին շինհրապարակ՝ տեղում ուսումնասիրելու կատարվող աշխատանքները։

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին