Հիմնանորոգվում է Ներքին Բազմաբերդ ու Կաքավաձոր գյուղերը կապող ճանապարհը

24-07-2024
Շուտով կավարտվի Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող 4.1կմ երկարությամբ ճանապարհահատվածն Արագածոտնի մարզում է և միմյանց է կապում Ներքին Բազմաբերդ ու Կաքավաձոր գյուղերը։
 
«ԷՆ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից հիմնանորոգումը մեկնարկել է նախորդ տարի։ 1կմ հատվածն ասֆալտապատվել է դեռևս 2023 թվականին‚ մյուս աշխատանքները շարունակվել են ընթացիկ տարում։ Ամբողջությամբ ավարտված են ասֆալտբետոնե ներքին շերտի տեղադրման աշխատանքները‚ 2.5կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Առաջիկայում կտեղադրվի նաև մոտ 1.5կմ երկարությամբ հատվածի վերին շերտը‚ որից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը

17-04-2026

Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/38Ն ծածկագրով մրցույթ

16-04-2026

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 27-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին