Նախարարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկել են «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը
24-09-2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Տրանսպորտի և ՏՀՏ պրակտիկայի մենեջեր Խուան Գավիրիայի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում»-ը նախարարության լավագույն ծրագրերից է, որը մեծ խանդավառությամբ է ընդունվում նաև համայնքների բնակիչների կողմից:
Ծրագիրն իրականացվում է արդեն 10 տարի՝ երկու փուլով. ներդրվել է 85 միլիոն դոլար, ու վերականգնվել է շուրջ 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք:
Խուան Գավիրիան շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար, ընդգծել է, որ արդյունքը շատ գոհացնող է: Նա ասել է, որ առավոտյան այցելել է ծրագրի շահառու երկու համայնքներ, անձամբ դիտարկել կատարված աշխատանքն ու լսել համայնքի ղեկավարների գոհունակության խոսքերը: Նրանք նշել են, որ վերջնարդյունքը շատ ավելի գոհացուցիչ է եղել, քան իրենց սպասումները, քանի որ, բացի ասֆալտապատումից, ծրագրի շրջանակներում ճանապարհները ապահովվել են անվտանգության նշաններով ու գծանշումներով, հարկ եղած ժամանակ տեղափոխվել են նաև գազատար ու ջրատար համակարգերը:
Նախարարը նշեց, որ շարունակական համագործակցության պատրաստակամությունը մեծ է, և կառավարությունը սահմանել է ճանապարհաշինության ոլորտում որակի խստագույն հսկողություն, ինչը վերաբերում է նաև այս ծրագրին:
Կարևորելով համայնքների զարգացման գործում ճանապարհների բարելավման դերը՝ Աշոտ Հակոբյանը նաև նշեց, որ ծրագիրը կնպաստի միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացին:
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին