Խնդիրները պետք է կարգավորվեն ՀՀ օրենսդրության համաձայն

Հոկտեմբերի 23-ին «Stones» ընկերության շինարարները, որոնք ներգրավված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքներում, փակել էին Գյումրի-Երևան միջպետական ճանապահը՝ պահանջելով ընկերությունից իրենց չվճարված աշխատավարձը։ Նշենք, որ «Stones»-ը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի կառուցման աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի ենթակապալառուն է։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ գլխավոր կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի նկատմամբ կատարվել են բոլոր վճարային պարտավորությունները։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը կոչ է արել իրավասու կողմերին հարցին հրատապ լուծում տալ և ծագած խնդիրները կարգավորել ՀՀ օրենսդրության համաձայն։
Վերջին նորությունները
Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելինԱշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ
31-01-2023Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։
Կարդալ ավելին