Միջին նորոգման աշխատանքներ՝ Մ-2-ի Արտաշատի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածում

24-10-2022
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 28+900 կմ - 36+212 կմ հատվածում (աջ և ձախ գոտիներ՝ մոտ 14, 6կմ ընդհանուր երկարությամբ, Արտաշատի տարածաշրջան) կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
 
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
 
Նորոգվող ճանապարհի որոշ հատվածներում իրականացվել է ասֆալտբետոնե շերտի ֆրեզում, փոսային նորոգում, այժմ ընթանում են ասֆալտապատման աշխատանքները։
 
Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։
 
Աշխատանքների արդյունքում աղացած (ֆրեզ) ասֆալտը տրամադրվում է մարզպետարաններին, ինչը և վերջիններիս անմիջական հսկողությամբ հատկացվում է քաղաքային կամ գյուղական բնակավայրերին՝ անանցանելի ճանապարհները, հասարակական նշանակության տարածքները բարեկարգելու նպատակով:

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին