Մասակցություն՝ «Միջազգային շինարարական պայմանագրեր և վեճերի կարգավորում» թեմայով խորհրդաժողովին

24-10-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական Տաթևիկ Ասատրյանը և հիմնադրամի պայմանագրերի կառավարման համակարգող Անահիտ Հարությունյանը օրերս մասնակցել են Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացած «Միջազգային շինարարական պայմանագրեր և վեճերի կարգավորում» թեմայով խորհրդաժողովին։
 
Միջազգային առևտրի պալատի (ICC) և Խորհրդատու ինժեներների միջազգային ֆեդերացիայի (FIDIC) կողմից կազմակերպված խորհրդաժողովին մասնակցում էին 31 երկրների շինարարական ոլորտի շուրջ 200 իրավաբաններ և պայմանագրերի կառավարման, վեճերի կարգավորման մասնագետներ։
#ICCFIDIC խորհրդաժողովի ընթացքում խոսնակների կողմից ներկայացվեցին՝
 
  • FIDIC Green Book տիպային պայմանագրի ընդհանուր դրույթները,
  • FIDIC rainbow Suite տիպային պայմանագրերի փոփոխությունների (Variations and other changes), Ավարտման ժամկետների և ուշացումների (Time for completion and delay), պայմանագրերի կասեցումների, լուծման առանձնահատկությունները և դրանց հետևանքները,
  • պահանջների ներկայացման, վեճերի լուծման և արբիտրաժային վարույթի հիմնական դրույթներն ու մեխանիզմները։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների կողմից խորհրդաժողովի ընթացքում բարձրացվել են FIDIC տիպային պայմանագրերի կիրառման վերաբերյալ մի շարք գործնական հարցեր՝ ստանալով պատասխաններ։
 
Այցի ընթացքում հիմնադրամի ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել FIDIC գործադիր տնօրեն Նելսոն Օգունշակինի և խորհրդաժողովի այլ մասնակիցների հետ։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին