Կանցկացվի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ՇՄՍԱԳ հաշվետվությանը նվիրված հանրային քննարկում

24-10-2023

Սիսիան-Քաջարան (Հյուսիս-հարավ միջանցք) ճանապարհահատվածի ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ) հաշվետվության և հարակից փաստաթղթերը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 21.07.2023թ․-ին ենթարկվել են հանրային հրապարակման (120 օրով), որի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ծրագրի շահագրգիռ կողմերի հետ հետևյալ հանրային խորհրդատվությունները՝

  • 25.10.2023թ. – Ծրագրի ՇՄՍԱԳ հիմնական արդյունքները, ազդեցությունները և առաջարկվող մեղմացումները, վայրը՝ «Ռամադա» հյուրանոց (Երևան, Փավստոս Բուզանդի փող. 15), «Խաղող» սրահ‚ ժամը 14:00 – 16:00:
  • 26.10.2023թ. – Ծրագրի ազդեցությունը տարածաշրջանի կենսաբազմազանության վրա, վայրը՝ «Ռամադա» հյուրանոց, «Խաղող» սրահ‚ ժամը 14:00 – 16:00:
  • 27.10.2023թ. – Ծրագրի ազդեցությունը պատմամշակութային ժառանգության վրա, վայրը՝ «Ռամադա» հյուրանոց, «Խաղող» սրահ‚ ժամը 14:00 – 16:00։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու վերոնշյալ խորհրդակցություններին։ Ցանկացողները կարող են գրանցվել info@atms.am էլեկտրոնային փոստով կամ (099) 10-94-95 հեռախոսահամարով: ՇՄՍԱԳ փաթեթին կարելի է ծանոթանալ՝ https://armroad.am/am/news/inner/News_21.07.2023

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին