Հայտարարվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում հայտարարել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Խորհրդատվական ծառայությունները ներառում են` Հայաստանի Հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքներում բնական աղետների ռիսկերի գնահատման տեխնիկական աջակցության տրամադրում։
Տեխնիկական աջակցության նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը ճանապարհային տրանսպորտի ոլորտի կառավարման ընթացքում բնական աղետների ազդեցությունը հաշվի առնելու հիմք ստեղծելու գործում: Ակնկալվում է, որ առաջադրանքի կատարումը կմեկնարկի 2022 թվականի փետրվար ամսին և կավարտվի 2022 թվականի սեպտեմբերին:
Ճանապարհային դեպարտամենտը նշված ծառայությունները մատուցելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին ներկայացնել հետաքրքրվածության հայտեր:
Դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 14-ը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders
Վերջին նորությունները
ԵՆԲ հետ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման նպատակով կկնքվի համաձայնագիր
12-09-2024Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5 ծրագրի շրջանակներում վերականգնվող Գյումրի-Բավրա 60կմ երկարությամբ ճանապարհի մի հատվածն է՝ շուրջ 23կմ երկարությամբ։
Կարդալ ավելինԳավառ-Գեղարքունիք ճանապարհը հիմնանորոգվում է
11-09-2024Այս պահին արդեն ասֆալտապատվել է մոտ 8կմ ճանապարհահատված, ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2006-2007 թվականներին և խիստ անբարեկարգ վիճակում էր։
Կարդալ ավելին2024-ի 2-րդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ
09-09-2024Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։
Կարդալ ավելին