Հայտարարվել է 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում հայտարարվել է Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Աշխատանքները պետք է իրականացվեն մանրամասն նախագծին և տեխնիկական բնութագրերի պահանջներին համապատասխան:
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Ծրագիրը մեկնարկել է 2019թ. դեկտեմբերի 4-ին։ Այս ընթացքում ավարտին են հասցվել Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում երթևեկության բարելավման շինարարական աշխատանքները, Մ-6 ճանապարհի վրա տեղադրվել են ճանապարհային անվտանգության իրազեկման վահանակներ։ 2021 թվականին մեկնարկած Մ-2 և Մ-4 միջպետական նշանակության ճանապարհների ևս 9 վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներն այժմ ավարտական փուլում են։
Հ-69, Հ-21, Մ-3, Մ-14 և Մ-16 ճանապարհների 5 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022թ. փետրվարի 22-ը։
Մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին