Չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ում այս պահին աշխատող չինացիների մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ում այս պահին աշխատող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների մոտ կորոնավիրուսի դրսևորման նշաններ չկան։ «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունից մեզ տեղեկացրին‚ որ կազմակերպության՝ Չինաստանից Հայաստան ժամանած վերջին ներկայացուցիչը ՀՀ է մուտք գործել Վրաստանի սահմանից։ Այժմ նա գտնվում է կարանտինային շրջանում‚ որը կավարտվի 2 օրից։ Փետրվարի 27-ից նա կմիանա աշխատանքային թիմին։ Այս ընթացքում նրա մոտ կորոնավիրուսի որևէ ախտանշան ի հայտ չի եկել։ Կարանտինային շրջանում գտնվող աշխատակիցն ամենօրյա զննման է ենթարկվում բուժաշխատողների կողմից։
«Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության՝ այժմ Հայաստանում գտնվող մյուս աշխատակիցներից վերջինը Չինաստանից վերադարձել է 2020թ. հունվարի 6-ին։ Նա նույնպես անցել է կորոնավիրուսի 2019-nCoV ենթատեսակով հարուցված վարակի գաղտնի շրջանը՝ չցուցաբերելով որևէ ախտանիշ։ «Սինոհիդրո Քորփորեյշն»-ի մյուս աշխատակիցները դեռևս չեն վերդարձել Հայաստան ձմեռային արձակուրդներից։
Չինական ընկերությունից տեղեկացրին‚ որ մշտական կապի մեջ են Մարալիկի առողջության կենտրոնի հետ (կազմակերպությունը տեղակայված է Մարալիկ քաղաքում)՝ կանխարգելիչ միջոցառումներն արդյունավետ իրականացնելու համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին