Անցկացվում է «Ճանապարհային ակտիվների կառավարում» թեմայով դասընթաց
Փետրվարի 22-ից 25-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իր աշխատակիցների, ՀՀ ՏԿԵՆ, ճանապարհաշինության ոլորտում աշխատող կազմակերպությունների մասնագետների համար կազմակերպել է «Ճանապարհային ակտիվների կառավարում» թեմայով դասընթաց։ Դասընթացի մասնակիցները կատարելագործում են իրենց գիտելիքները, ծանոթանում միջազգային նորագույն փորձին։
Քառօրյա սեմինարը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում։
Դասընթացը վարում է միջազգային դասընթացների մեծ փորձառություն ունեցող մասնագետ Կոնստա Սիրվիոն:
Սեմինարի բացմանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ հիմնադրամը մշտապես ուշադրության կենտրումնում է պահում մասնագետների կարողությունների զարգացման, հմտությունների կատարելագործման հարցը։ «Այսպիսի սեմինարների ընթացքում հնարավորություն է ստեղծվում ծանոթանալու ճանապարհաշինության, ծրագրերի կառավարման միջազգային նորագույն փորձին, որը հետագայում կիրառվում է պրակտիկ աշխատանքում։ Վստահ եմ, որ այս օրերին ստացած գիտելիքները կօգնեն մեր մասնագետներին բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, ավելի հեշտությամբ կանխատեսել ու կառավարել հնարավոր ռիսկերը»,- ասաց պարոն Ավետիսյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով Ասիական զարգացման բանկին՝ պարբերաբար նման միջոցառումներին աջակցելու համար։
Սեմիների ընթացքում արծարծվող թեմաներն են՝ «Ճանապարհային ակտիվների կառավարման ռազմավարական ուղղության սահմանում», «Ճանապարհային ակտիվների արդյունավետության կառավարման շրջանակը», «Ճանապարհային ակտիվների գույքագրում», «Ճանապարհային ակտիվների վիճակի գնահատում, ռիսկերի կառավարում», «Հիմնանորոգման, պահպանման, շահագործման, ինչպես նաև համապատասխան ֆինանսավորման ռազմավարությունների մշակում» և այլն։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին