Հիմնանորոգվել է Եղվարդի տրանսպորտային հանգույցը
Ավարտվել են Կոտայքի մարզում գտնվող Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Եղվարդի տրանսպորտային հանգույցը կառուցվել է խորհրդային տարիներին և կառուցումից ի վեր չէր հիմնանորոգվել։ Այն գտնվում էր վթարային վիճակում. քայքայվել էր վերին շերտը, առաջացել էին անցքեր, ինչի հետևանքով ջրային հոսքերը կորոզիայի էին ենթարկել հեծանները։
Եղվարդի տրանսպորտային հանգույցը տրանսպորտային կարևորագույն ենթակառուցվածք է։ Հիմնանորոգումն իրականացրել է «Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան» ՓԲԸ-ն։
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2019 թվականին։ Ամբողջությամբ վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի միջանկյալ հենարանները, փոխվել են բոլոր հեծանները, բետոնե շերտը, կատարվել է ասֆալտապատում, տեղադրվել են անվտանգության տարրեր, արգելապատնեշներ, վերանորոգվել են տրանսպորտային հանգույցի բոլոր թևերը, կատարվել են նաև այլ աշխատանքներ։ Բարձրացվել է նաև կամրջի սեյսմակայունությունը, մեծացվել է բեռնվածքը, կամուրջը համապատասխանեցվել է ժամանակակից չափանիշներին։
Շինարարները նշում են, որ նորոգումից հետո մեծացել է տրանսպորտային հանգույցով երթևեկության ինտենսիվությունը։
Եղվարդի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին