Հանրային քննարկումներ Սյունիքի մարզի համայնքներում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կիրականացվեն հանրային քննարկումներ նշված ծրագրի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության նախնական գնահատման արդյունքների վերաբերյալ։
Քննարկումները տեղի կունենան՝
- 2022 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Սիսիանի համայնքապետարանում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Սիսիան, Սիսական 31)։
- 2022 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 14։00-ին, Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- 2022 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 17։00-ին, Սիսիան համայնքի Շենաթաղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
- 2022 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Քաջարանի համայնքապետարանում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 4)։
- 2022 թվականի մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։
Ծրագրի շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության նախնական գնահատման հաշվետվության և ամփոփագրի էլեկտրոնային տարբերակները տեղադրված են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կայքում, իսկ թղթային տարբերակների բովանդակությանը կարելի է ծանոթանալ՝ նշված բնակավայրերի ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 3) և «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Գրիբոյեդովի 11-1, հեռ.՝ 091 497128), էլ. փոստ՝ info@atms.am): Բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրում ենք մասնակցել նշված հանրային քննարկումներին։
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին