Բագրատաշենի նոր կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են
25-05-2021
Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին հայկական և վրացական կողմերում կատարվում են ասֆալտի քանդման, հողային, բետոնացման, ամրանների հյուսման աշխատանքներ, ափային հենարանների շինարարություն։
Ըստ նախագծի՝ նախատեսված է կառուցել երկու զուգահեռ կամուրջ, յուրաքանչյուրը՝ երկու երթևեկելի գոտով և մայթով: Կամուրջներն ունենալու են 5 թռիչք, յուրաքանչյուրը՝ 32մ երկարությամբ։ Կոնստրուկտիվ տեսակետից կամուրջն իրականացվելու է նախալարված երկաթբետոնյա հեծաններով։ Կառույցի միջանկյալ հենարանների հիմքերը, ըստ նախագծի, նախատեսված է իրականացնել ցցային հորատման և բետոնացման եղանակով։ Կամուրջը համալրված է լինելու արտաքին լուսավորության և ջրահեռացման համակարգերով:
Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին