Մ-2 ճանապարհի 7 վթարավտանգ կետերում կատարվել են ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ավարտվել են Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 7 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքները։ Յոթ վթարավտանգ կետերից մեկը գտնվում է Վայոց ձորի մարզում (կմ147+700-կմ148+922), վեցը՝ Սյունիքում (կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 և կմ317+000-կմ318+228)։
Կապալառուն՝ «Արհովշին» ընկերությունը, վթարավտանգ հատվածներում իրականացրել է ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, որոշ տեղամասերում կատարվել է նաև ասֆալտապատում։
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Տեղեկացնենք նաև, որ այս պահին ընթանում են տարբեր ավտոճանապարհների 20 վթարավտանգ կետերի ճանապարհային երթևեկության անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման նախագծման աշխատանքներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին