Դասախոսությունների շարք՝ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաների համար

25-07-2022
ՀՀ ՏԿԵՆ-ի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպված «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաները նախորդ շաբաթ դասախոսությունների շարք են ունկնդրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում։ Կրտսեր գործընկերների հետ հանդիպել ու տարբեր թեմաներով դասախոսություններ են կարդացել հիմնադրամի աշխատակիցները։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը հույս է հայտնել, որ փորձառու մասնագետների հետ հանդիպումները կլինեն օգտավետ, և նրանց փոխանցած գիտելիքներն ամառային դպրոցի սաները հետագայում կկիրառեն իրենց աշխատանքային գործունեության ընթացքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախագծերի գծով ինժեներ Լևոն Մխիթարյանը, ով նաև դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, ուսանողների հետ հանդիպմանը խոսեց նյութերի դիմադրության մասին։ Նշենք, որ նյութերի դիմադրությունը բազային գիտելիք է, որի հիման վրա կատարվում են ճանապարհային պատվածքի, կամուրջների նախագծային հաշվարկներ։ Լևոն Մխիթարյանը, ներկայացրեց «նյութերի դիմադրություն» հասկացությունը, ուսումնասիրության շրջանակը, լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտությունները։
«Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաների հաջորդ հանդիպումը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պայմանագրերի կառավարման համակարգող Անահիտ Հարությունյանի հետ էր։ Վերջինս դասախոսության ունկնդիրներին ներկայացրեց պայմանագրի տեսակները, խոսեց մրցույթների, գնումների գործընթացների մասին։ Հատկապես շեշտադրվեցին FIDIC-ի պայմանագրերի կիրառության շրջանակները։ Անդրադարձ եղավ պայմանագրային կառավարման հիմնական սկզբունքներին և պահանջներին, որոնց շնորհիվ ապահովվում են ծրագրերի սահուն իրականացումն ու նպաստում ծրագրերի արդյունավետությանը։
Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության ինժեներ Արման Սարգսյանն էլ ամառային դպրոցի սաների հետ խոսեց ճանապարհային անվտանգության թեմաների մասին։ Մասնավորապես, ներկայացրեց ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) մասին վիճակագրություն, ճանապարհատրանսպորտային ցանցը, ՃՏՊ-ներին նպաստող գործոնները, ՃՏՊ-ների կանխարգելմանն ուղղված միջոցառումները և այլն։
Ճանապարհային դեպարտամենտի մասնագետները հանգամանորեն պատասխանել են նաև ամառային դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին։ Նշենք, որ դպրոցի ուսանողները եղել են նաև շինհրապարակներում՝ ծանոթանալով շինարարության բուն պրոցեսին։
Վերջին նորությունները
Միջին նորոգման աշխատանքներ՝ Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհին
27-09-2023Նորոգվող ճանապարհը մոտ 28.2կմ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Ֆանտանով անցնող ճանապարհը
26-09-2023Հիմնանորոգվող ճանապարհը նաև զբոսաշրջային ուղղություն է։ Գյուղից 2կմ հեռավորության վրա է հայտնի Գութանասարը‚ որը զբոսաշրջային մեծ հետաքրքրություն է ներկայացնում։
Կարդալ ավելինԱվարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը
26-09-2023ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։
Կարդալ ավելին