Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
25-07-2022
Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանի հետ։
Շինարարական աշխատանքները կատարում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Ճանապարհի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին