Հ-39, /Մ-10/ Գավառ /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+005 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

25-07-2023
Հ-39, /Մ-10/ Գավառ /Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ4+005 հատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ 4կմ երկարությամբ ճանապարհը սկսվում է Մ-10 ճանապարհից և Հ-39-ով հասնում մինչև Գեղարքունիքի մարզի Նորադուս բնակավայր։
Շինաշխատանքները կատարում է «Գավառի ՃՇՇ»-ն։ Կապալառուն միջին նորոգման շրջանակներում իրականացրել է ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ։ Այժմ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Միջին նորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
 
Ծրագրի պայմանագրային արժեքը 202 միլիոն 262 հազար դրամ է։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին