Հետևել են Տրանշ-2-ի կառուցման ընթացքին
25-07-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այսօր այցելել են Հյուսիս-հարավի Տրանշ-2 և շինարարների ու տեխհսկողություն իրականացնող խմբերի հետ հետևել են ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ Տրանշ-2-ը, որն ընդգրկում է Աշտարակ-Թալին ճանապարհը, կառուցվում է երկու առանձին հատվածով՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ հատված և 34կմ երկարությամբ ճանապարհահատված։
Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ տեղամասում շինաշխատանքներն ավարտական փուլում են։ Նշենք, որ սա նոր կառուցված ճանապարհ է։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող մասնագետները, մասնավորապես, նշել են, որ այս պահին կատարվում է ճանապարհի կահավորում, դեռևս չեն ավարտվել գծանշումները, աշխատանքներ են տարվում կողային առուների հետ կապված՝ դրանք բերելով նախագծային տեսքի։ Արգելափակոցներն ու ճանապարհային նշանները հիմնականում տեղադրված են։
Իսկ 34կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ Այստեղ տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի շինաշխատանքներ. տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ, աշխատանքներ են տարվում դաշտամիջյան ճանապարհների վրա և այլն։
Շինարարների և տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են շինարարության և շիննյութերի որակի հետ կապված հարցեր։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին