Սահմանամերձ Չորաթանն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ

25-09-2018

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքն այսուհետև կունենա բարեկարգ ճանապարհ։ Գյուղացիները պատմում են, որ ավելի քան 250 տարվա պատմություն ունեցող իրենց գյուղը երբեք նման ճանապարհ չի ունեցել։ Ճանապարհը կառուցվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ ասֆալտապատվել է նախատեսված մոտ 5,6 կմ ճանապարհի 4,2 կմ հատվածը։  

Ճանապարհի շինարարական աշխատանքներին ծանոթանալու համար Չորաթան են այցելել Համաշխարհային բանկի տրանսպորտային մասնագետ Ռոբերտ Մությաբան և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները։ Այստեղ նրանց դիմավորեցին երգուպարով, դպրոցի բակում կազմակերպված տոնական միջոցառմամբ։  

Համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը նշեց, որ սա իրենց համար շատ մեծ ու երկար սպասված նվեր է։ Դպրոցի տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց մեծ աշխատանքի, սահմանին կանգնած գյուղացու կողքին լինելու համար։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Ռոբերտ Մությաբան, ով, ի դեպ, բարձր գնահատեց շինաշխատանքների որակը, առանձնացրեց ՀՀ կառավարության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության դերը Չորաթանի և կենսական նշանակության այլ ճանապարհների վերականգնման հարցում։ «Եթե նրանք չընտրեին այս ճանապարհը վերակառուցման համար, մենք այսօր չէինք լինի այստեղ։ Սա նշանակում է, որ կառավարությունը հոգ է տանում այս համայնքի համար։ Պետք է շնորհակալություն հայտնենք նաև շինարարներին, ովքեր իրավամբ շատ լավ աշխատանք են կատարել։ Համայնքի բնակչությունն այսուհետև կկարողանա նաև հեշտությամբ կապվել գլխավոր ճանապարհների հետ»,- նշեց Համաշխարհային բանկի մասնագետը։  

ՀԲ ներկայացուցիչը եղավ նաև Տավուշի մարզում վերականգնվող կենսական նշանակության այլ ճանապարհահատվածներում։

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին