Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածը
25-09-2021
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն հիմնանորոգման աշխատանքներ է կատարում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սյունիքի մարզով անցնող 10.3 կմ երկարությամբ հատվածում (կմ374+000-կմ384+300)։ «Մեղրու ՃՇՇՁ»-ի տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրեց, որ այդ ճանապարհահատվածը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ծանրաքաշ մեքենաների ազդեցությունը, երկար տարիներ չհիմնանորոգելը հանգեցրել էին ճանապարհային ծածկի քայքայման։ Հիմնանորոգման շրջանակներում կատարվել են հողային աշխատանքներ, հիմնովին քանդվել է ճանապարհային հագուստը, փոխարենը տեղադրվել է 35 սմ հաստությամբ խճավազային խառնուրդ, բարձր ծակոտկենության ասֆալտբետոնե (6 սմ) ծածկ, քիչ ծակոտկեն ասֆալտբետոնե (4 սմ) ծածկ, առաջիկայում կկատարվի մանրահատիկ ասֆալտբետոնե (4 սմ) վերին շերտի կառուցումը։ Ճանապարհն անցնում է նաև Մեղրի քաղաքով. կառուցվել է քաղաքի ջրընդունիչների հանգույցը։ Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են նաև այլ աշխատանքներ՝ ուղեանցի, կամուրջների նորոգում և այլն։
«Մեղրու ՃՇՇՁ»-ի տնօրենը նշում է, որ նախատեսում են հիմնանորոգումը ավարտել մինչև նոյեմբերի 1-ը։
Մ-2 միջպետական ավտոճանապարհի այլ հատվածներում նույնպես այս պահին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, մասնավորապես, միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգվող 34.6 կմ-ն անցնում է Վայոց ձորի մարզով (կմ108+400-կմ126+100, կմ150+700-կմ167+600), իսկ 16.5 կմ-ն՝ Սյունիքի մարզով (կմ196+000-կմ202+200, կմ374+000-կմ384+300)։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին