Տեղի է ունեցել գնահատող հանձնաժողովի նիստ

25-10-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում Մ-1, Երևան-Գյումրի-Բավրա (կմ 37+545-ից մինչև կմ 71+435) ավտոճանապարհի շուրջ 34կմ-ի շինաշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։
 
Նիստի ընթացքում բացվել են մրցույթին դիմած կազմակերպությունների ներկայացրած տեխնիկական հայտերը։ Ընթացակարգի պահանջներին համապատասխան՝ հանձնաժողով անդամների կողմից կուսումնասիրվեն տեխնիկական հայտերը, կորոշվեն այն կազմակերպությունները, որոնց մրցութային փաստաթղթերը համապատասխանում են սահմանված որակավորման չափանիշներին։ Այնուհետև կբացվեն նաև այս փուլը հաղթահարած կազմակերպությունների ֆինանսական հայտերը։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին