Ներկայացվել են Բագրատաշենի նոր կամրջի նախագծի տարբերակները

Բագրատաշեն-Սադախլո սահմանի անցման կետի տարածքում Հայաստանը և Վրաստանը միացնող նոր կամրջի կառուցումն իրականացնող հայկական և վրացական կողմերը հանդիպել են կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, շինաշխատանքների ինժեներական ծառայություններ մատուցող Soosung Engineering Co., Ltd. կազմակերպության ներկայացուցիչների հետ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտի իր գործընկերների հետ ծանոթացավ Tunnel Sadd Ariana ընկերության կողմից ներկայացված կամրջի նախագծի մի քանի տարբերակներին։ Քննարկման արդյունքում ընտրվել է լավագույն տարբերակը, որի առնչությամբ առաջարկվել են որոշ լուծումներ և փոփոխություններ։ Մասնագետները տվել են իրենց մեկնաբանությունները, որոնք նախագծողը պետք է հաշվի առնի նախագծի վերջնական տեսքի բերման ժամանակ։
Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև կառուցվելիք կամրջի լայնական և երկայնական կտրվածքներին, տեղադիրքին, թեքություններին և այլ խնդիրների։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին