Ճանապարհների վերականգնումից հետո իրականացվում են հանրային լսումներ

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կողմից ստեղծված աշխատանքային հանձնաժողովն այցելել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն (1.4 կմ)‚ Տ-2-33-Դեղձուտ (1.36 կմ)‚ Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ (2.7 կմ) և Արմավիրի մարզի Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 (6.146 կմ) ճանապարհահատվածներ, որոնք վերականգնվել են Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
Հանձնաժողովը դիտարկեց կապալառուի կողմից իրականացված աշխատանքները‚ ստուգեց դրանց համապատասխանությունը պայմանագրին ու նախագծին, գնահատեց վերանորոգված ճանապարհների վիճակը։ Այցելության ընթացքում իրականացվեցին նաև հանրային լսումներ. հանձնաժողովի անդամները լսեցին համայնքների բնակիչների կարծիքները‚ դիտարկումները կատարված աշխատանքների վերաբերյալ։
Մասնավորապես‚ Նորաշեն համայնքում բնակիչները բարձրացնում էին ենթակառուցվածքների հետ կապված այնպիսի հարցեր‚ որոնք առնչություն չունեին ճանապարհաշինության հետ։ Հանձնաժողովի անդամները նշեցին‚ որ բարձրացված խնդիրները համայնքի և մարզպետարանի լիազորությունների շրջանակներում են։ Ինչ վերաբերում է ճանապարհի վերականգնմանը‚ ապա Նորաշենի բնակիչներն ընդգծեցին‚ որ այն կատարվել է բարձր որակով։ Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնող և ճանապարհաշինության ոլորտում աշխատող նորաշենցիները խոստովանեցին‚ որ նույնիսկ Ռուսաստանում նման որակի ասֆալտ չեն տեսել։
Մյուս համայնքների բնակիչներն իրենց երախտագիտությունն էին հայտնում ճանապարհաշինարարներին‚ ինչպես նաև ճանապարհի վերականգնման ծրագրի պատասխանատուներին՝ բարեկարգ ճանապարհ պարգևելու համար։
Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը նշեց‚ որ մոտ 6.14 կմ երկարություն ունեցող Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 վերականգնված ճանապարհի միջոցով բարելավվել է կապը բերքի վերամշակման գործարանների հետ‚ ինչը բավականին կրճատել է բերքի տեղափոխման ծախսերը։ Ավելի դյուրին է դարձել նաև գյուղացիների՝ սեփական հողատարածքներ հասնելը։ Մարզկենտրոն գնալիս հարակից գյուղերի բնակիչներն արդեն օգտվում են այս ճանապարհից, քանի որ այն էապես կրճատում է հեռավորությունը։
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին