Կայացել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի միջպետական հանձնաժողովի հայաստանյան կողմի նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրի միջպետական հանձնաժողովի հայաստանյան կողմի նիստը:
Նիստին ներկա էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ մշակույթի, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության նախարարությունների, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի, ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։
Նիստի ընթացքում քննարկվել են կապալառու կազմակերպության կողմից ներկայացված կամրջի նախագծման նախնական կոնցեպտի տարբերակները: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշում է կայացրել նախագծի կոնցեպտի նախընտրելի տարբերակի վերաբերյալ՝ ելնելով տեխնիկական չափանիշներից, ինչպես նաև՝ ֆինանսական և ժամանակային ռեսուրսների առավելություններից:
Կամրջի նախագծային աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվել է 2018թ. նոյեմբերի 30-ին: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12:
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին