Մասնակցություն՝ միջազգային գիտագործնական համաժողովին

26-03-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Արման Խաչատրյանը, հիմնադրամի աշխատակիցներն այսօր մասնակցել են Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի և ՀՀ ՏԿԵՆ-ի կողմից կազմակերպված «Միջազգային ավտոճանապարհների ներկա վիճակը, խնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին։
 
Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի նախագահ Բուրի Կարիմովն իր զեկույցում խոսել է միջազգային ճանապարհային ենթակառուցվածքների, տարբեր երկրներում ճանապարհաշինության, ճանապարհների սպասարկման աշխատանքների մասին։
 
Զեկույցով հանդես է եկել նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը։ Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը։ Մանրամասն անդրադարձ է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, նրա առանձին տրանշներին, յուրաքանչյուր հատվածում այս պահին իրականացվող աշխատանքներին։
 
Միջազգային համաժողովի ընթացքում մասնագիտական զեկույցներ ու քննարկումներ են տեղի ունեցել ճանապարհային ենթակառուցվածքների նախագծման, շինարարության որակի վերահսկման, ճանապարհների սպասարկման, նոր տեխնոլոգիաների կիրառման և բազմաթիվ այլ թեմաների շուրջ։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/18Շ ծածկագրով մրցույթ

20-04-2026

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 29-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի բացումը

19-04-2026

Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։

Կարդալ ավելին