Բնապահպանական անվտանգության մեխանիզմների ուսուցում

26-04-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները մասնակցում են ապրիլի 25-ին մեկնարկած «Բնապահպանական անվտանգության մեխանիզմների համապարփակ ուսուցում ԾԻԳ-երի, ինժեներների-խորհրդատուների և կապալառուների բնապահպանության, առողջության և անվտանգության մասնագետների համար» խորագրով դասընթացին։
 
Եռօրյա դասընթացը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից և նպատակն է ներկայացնել ԱԶԲ-ի Անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթղթի 2009-ի հիմնական պահանջները, քննարկել բնապահպանական կառավարման պահանջները, դրանց ապահովման և իրականացման համար անհրաժեշտ միջոցները։
 
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատին, թրեյնինգի բացման խոսքում ողջունելով ներկաներին, կարևորեց շինարարական ծրագրերի իրականացման ընթացքում բնապահպանական անվտանգության մեխանիզմների կիրառումը։ Նա հույս հայտնեց, որ դասընթացի օրակարգում ներառված թեմաներն ուսանելի կլինեն, և մասնագետների ստացած գիտելիքները կնպաստեն ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը։
 
Բանախոսները՝ ԱԶԲ բնապահպանության մասնագետ Արմինե Եդիգարյանը, ԱԶԲ բնապահպանական անվտանգության ազգային խորհրդատու Տիգրան Օգանեզովը, ԱԶԲ սոցիալական անվտանգության ազգային խորհրդատու Արուս Հարությունյանը ներկայացրել են բանկի անվտանգության մեխանիզմների քաղաքականության փաստաթուղթը, բնապահպանական անվտանգության մեխանիզմների սահմանումները և տերմինաբանությունը։ Մանրամասն անդրադարձ է եղել բնապահպանության մասնագետների դերին ու պարտականություններին, բողոքների մոնիտորինգին, ԱԶԲ հաշվետվողականության, սոցիալական անվտանգության մեխանիզմներին։ Թրեյնինգի մասնակիցների հետ կատարվել է գործնական աշխատանք, խմբային քննարկում։
 
Ապրիլի 26-ին և 27-ին կքննարկվեն շինարարության ժամանակ առողջության և անվտանգության թեմաները, հնագիտական գտածոների հայտնաբերման համար սահմանված ընթացակարգը և այլ հարցեր։

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին