Հանրային լսումներ

26-06-2023

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ հունիսի 21-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում և հունիսի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Տրանշ-4, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումները։ Հանդիպումները կազմակերպվել էին Շրջակա միջավարի նախարարության կողմից։

Մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ՇՄԱԳ հաշվետվություն մշակող խորհրդատուի, համայնքապետարանների, շահառու համայնքների և բնակավայրերի ներկայացուցիչներ։

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական հարցեր։ Բոլոր շահառուները ներկայացրին իրենց առաջարկությունները և ստացան հուզող հարցերի պատասխանները։

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին