Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում բարելավված վթարավտանգ հատվածներում նվազել են ՃՏՊ-ները

26-06-2025

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում 2021-2024թթ. իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ավտոճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերի, 1 միջպետական ճանապարհի 38.4կմ երկարությամբ հատվածի անվտանգության տարրերի բարելավման աշխատանքներ։

Ծրագրի ավարտից հետո (2024թ. վերջ) ՀՀ ՆԳՆ կողմից տրամադրված տվյալների հիման վրա կատարվել են վերլուծություններ, որոնք ցույց են տվել, որ այն ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվել են վթարավտանգ տեղամասերի բարելավման աշխատանքներ, նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) քանակը (այդ թվում՝ մահվան ելքով)։ Մասնավորապես, 2019-2023թթ. միջին տարեկան ցուցանիշների նկատմամբ 2024թ. տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ ՃՏՊ-ների քանակը ծրագրի շրջանակներում ընդգրկված ճանապարհահատվածների վրա ընդհանուր առմամբ նվազել է 72.6 տոկոսով։

Նշենք, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվել Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակում։ Ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին