Հանրային իրազեկման հանդիպումներ՝ հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր
Տրանշ-2
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Տրանշ-2 Ծրագրի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման և հաղորդուղիների՝ ոռոգման համակարգերի, խմելու ջրի, գազի խողովակների և էլեկտրասյուների տեղափոխման և տեղադրման Ծրագրի (այսուհետ՝ ծրագիր)
Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ-2 Ծրագրի շրջանակներում Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության պետական ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ-Թալին կմ37+544.68-կմ40+000 և կմ47+400-կմ71+500 հատվածի վերակառուցման և հաղորդուղիների՝ ոռոգման համակարգերի, խմելու ջրի, գազի խողովակների և էլեկտրասյուների տեղափոխման և տեղադրման աշխատանքների հետևանքով առաջացել են որոշակի ՀՕՏ ազդեցություններ, որոնք պետք է ենթարկվեն մանրամասն չափագրման ուսումնասիրությունների, գնահատվեն և համապատասխանաբար փոխհատուցվեն: Նշված ազդեցությունները ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Արագածոտնի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ պատրաստման նպատակով իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ազդեցության ենթակա անձանց փոխհատուցման իրավունքների և սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների լուծման մեխանիզմի մասին:
Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.
Հանրային լսումների ժամանակացույց |
||||
N |
Համայնք |
Ամսաթիվ |
Ժամ |
Վայր |
1 |
Ուջան |
30.07.2019 |
10.30 |
Համայնքապետարանի դահլիճ |
2 |
Կոշ |
30.07.2019 |
12.30 |
Համայնքապետարանի դահլիճ |
3 |
Շամիրամ |
30.07.2019 |
14.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
4 |
Արուճ |
30.07.2019 |
16.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
5 |
Կաքավաձոր |
31.07.2019 |
10.30 |
Կաքավաձորի միջնակարգ դպրոց |
6 |
Ներքին Բազմաբերդ |
31.07.2019 |
12.30 |
Համայնքապետարանի դահլիճ |
7 |
Ներքին Սասնաշեն |
31.07.2019 |
14.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
8 |
Վերին Սասնաշեն |
31.07.2019 |
16.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
9 |
Դավթաշեն |
01.08.2019 |
10.30 |
Համայնքապետարանի դահլիճ |
10 |
Կաթնաղբյուր |
01.08.2019 |
12.30 |
Մշակույթի տուն |
11 |
Եղնիկ |
01.08.2019 |
14.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
12 |
Թալին |
01.08.2019 |
16.00 |
Համայնքապետարանի դահլիճ |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ |
Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ |
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին