Դասընթաց՝ «Ծրագրի ժամանակացույցի պլանավորման և կառավարման» թեմայով
26-07-2022
Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկել է «Ծրագրի ժամանակացույցի պլանավորման և կառավարման» թեմայով քառօրյա դասընթացը։ Մասնակցում են հիմնադրամի աշխատակիցներ, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը դասընթացի բացման խոսքում նշեց, որ նման թրեյնինգները միտված են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը։ Ըստ պարոն Զուլալյանի՝ վերջին տարիներին ճանապարհաշինության ծավալների մեծացմանը զուգահեռ անհրաժեշտություն է առաջացել նաև կատարելագործել բնագավառի աշխատակիցների մասնագիտական հմտությունները։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսված են նաև այլ թեմաներով վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացավարն է Չարլզ Մուգաբե Բալինան (ԱՄՆ), ով շինարարական ճարտարագիտության մագիստրոսի աստիճան ստացել է Միացյալ Թագավորությունում։ Երկարամյա աշխատանքային փորձ ունի միջազգային ծրագրերում, խորհրդատվական ծառայությունների՝ մեծ փորձառություն։
Այսօր և առաջիկա երեք օրերի ընթացքում թրեյնինգի մասնակիցներն անդրադառնալու են ծրագրի պլանավորման, կառավարման հետ կապված հարցերի։ Դասընթացի թեմաներից են՝ ռիսկերի, ժամանակի կառավարումը, ծրագրի ծախսերի գնահատման մեթոդները, ծրագրի առաջընթացի չափման տեխնիկաները և այլն։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին