Գեղաձոր տանող ճանապարհը հիմնանորոգվում է

26-07-2023
Հիմնանորոգվում է Տ-1-52, /Հ-21/ - Գեղաձոր ավտոճանապարհի կմ0+000-կմ1+600 հատվածը։ Ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, սկսվում է Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից և հասնում մինչև Գեղաձոր բնակավայր։ Երկարությունը 1.6կմ է։
 
Շինարարական կազմակերպությունը՝ «Լիլիթ-87» ՍՊԸ-ն, կատարել է հողային աշխատանքներ, ճանապարհի երթևեկելի մասում տեղադրվել է ավազակոպճային շերտ, C5 տիպի խճակոպճավազային խառնուրդ։ Տեղադրվել են նաև ջրահեռացման վաքեր, ջրահեռացման խողովակներ, նորոգվել են նաև ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, ինչպես նաև գյուղամիջում կառուցվում են մայթերը։ Կապալառուն հարևան Ծաղկահովիտ գյուղում ասֆալտապատումն ավարտելուց հետո Գեղաձորում սկսել է մանրահատիկ ասֆալտբետնե շերտի տեղադրումը։
 
Գեղաձորի բնակիչ Լարիսա Աբրահամյանը նշում է, որ ծնվել-մեծացել է Գեղաձորում, 46 տարեկան է ու չի հիշում, թե վերջին անգամ իրենց գյուղի ճանապարհը երբ է հիմնանորոգվել։ Ճանապարհը գրեթե անանցանելի էր, ո՜չ տաքսի էր կարողանում գյուղ հասնել, ո՜չ շտապօգնություն։ Տիկին Լարիսան ասում է՝ ուրախ է, որ վերջապես իրենց ոտքն էլ ասֆալտին կդիպչի, ցեխից ու կեղտից կազատվեն, գյուղմթերքն էլ կկարողանան հեշտությամբ իրացնել։
 
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ասֆալտապատումն ավարտվելուց հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին