Փարպի-Ղազարավան ճանապարհին հիմնանորոգման աշխատանքներ են

26-07-2025
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն այցելել են Աշտարակ-Փարպի-Ղազարավան տեղական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակ։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նշված ճանապարհի 2 հատված՝ 11.5կմ ընդհանուր երկարությամբ։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Փարպի և Ղազարավան բնակավայրերով։ Այստեղ շինարարը տեղադրում է ջրահեռացման վաքեր, բազալտե եզրաքարեր, կառուցվում են մայթեր։ Կատարվել է մոտ 30 արհեստական կառուցվածքների՝ մետաղական և երկաթբետոնե խողովակներ, տեղադրում։ Ճանապարհն ունի երթևեկության մեծ ինտենսիվություն, գտնվում էր անբարեկարգ վիճակում, և այն նորոգելու մեծ անհրաժեշտություն կար։ Առաջիկայում կսկսվեն հողային պաստառի կառուցման, այնուհետև՝ ասֆալտբետոնե շերտերի տեղադրման աշխատանքները։ Ճանապարհը նաև կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Արկադի Չերչինյանն ու Թովմաս Շահվերդյանը դիտարկել են նաև Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ Աշտարակ քաղաքով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք այս պահին ավարտական փուլում են։

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին