Հեռավար հանդիպման ընթացքում քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհատվածի կառուցման հետ կապված հարցեր
Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հեռավար հանդիպումը‚ որի շրջանակում կողմերը քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Հիշեցնենք‚ որ նշված հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում է «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը‚ փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը ներկայացրել են կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում‚ համավարակով պարտադրված սահմանափակումների ազդեցությունը ծրագրի իրականացման‚ առաջընթացի վրա։ Նշվել է‚ որ այժմ ընթացքի մեջ է Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծումը‚ և առաջիկա ամիսներին պատվիրատուին կհանձնվի նախնական նախագիծը։ Քննարկվել են նախագծողի կողմից կատարվող աշխատանքի հաշվետվության մանրամասները։ Ըստ այդմ՝ նշվել է‚ որ կատարվում են գեոդեզիական նկարահանումներ‚ երկրաբանական ուսումնասիրություններ և այլն։
Դոնոր կազմակերպության կողմից տեսակապին մասնակցում էին Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխը‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովը‚ հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանը‚ մոնիտորինգի և գնահատման բաժնի ղեկավար Օ. Սոսնինան‚ ստանդարտացման և քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Վասիլևը։
Հեռավար հանդիպումներն ու քննարկումները կշարունակվեն մինչև օգոստոսի 28-ը։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին