Բարձր են գնահատել համատեղ արդյունավետ գործակցությունը

26-08-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր ընդունել է Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացրած թիմի ղեկավար Յոնգվի Լիին (տեխհսկողությունը կատարել է կորեական «Սուսանգ էնջիներինգ և Կորեա քընսալթանթս Ինթերնեյշնլ» ՀՁ-ն)։
Հիշեցնենք, որ օրերս տեղի ունեցավ Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի բացման պաշտոնական արարողությունը։ Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր էր, որը ֆինանսավորվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների կողմից։
Կողմերը շնորհավորել են միմյանց կամրջի կառուցման կապակցությամբ՝ բարձր գնահատելով համատեղ արդյունավետ գործակցությունը։ Գոռ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Յոնգվի Լիին իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Վերջինս էլ շեշտել է, որ ուրախ է ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագիրը կյանքի կոչելու գործում։
Հանդիպման վերջում Ճանապարհային դեպարտամենտի կողմից պարոն Լիին է փոխանցվել փոքրիկ հուշանվեր։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվում է «Զվարթնոց» թաղամասից դեպի Մասիս 4.4կմ ճանապարհը
21-05-2025Ճանապարհը շրջանցում է Երևանը, և առանց մայրաքաղաք մտնելու, հնարավոր է Արմավիրից՝ Մ-5-ից այս երթուղով հասնել մինչև Արարատի մարզ։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի ճանապարհահատվածը
19-05-2025Այս ծրագրի շրջանակում կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Սևան տանող նոր թև։
Կարդալ ավելինՀայտարարվել է հողային պաստառի շեպի ամրացման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
15-05-2025Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 27-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին