Գենդերային խնդիրները` տրանսպորտային ծրագրերում

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունում Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչների հետ քննարկվեց ՀԲ կողմից իրականացվող շինարարական աշխատանքներում, ծրագրերում գենդերային գործոնով պայմանավորված հնարավոր բռնությունների թեման։ ՀԲ կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տրանսպորտային ծրագրերի իրականացման ընթացքում բռնության են ենթարկվում կանայք եւ աղջիկները։ Բանկը որդեգրել է քաղաքականություն՝ բացահայտել նման դեպքերը տրանսպորտային ծրագրերի իրականացման ոլորտներում եւ համապատասխան միջոցներ մշակել դրանց արձագանքելու վերաբերյալ։ ՀԲ-ի մասնագետը իր խոսքում ներկայացրեց բռնության դեպքերի հետ կապված վիճակագրություն, բռնության տեսակները։ Ըստ բանախոսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր երկրում ամեն երրորդ կնոջ նկատմամբ կիրառվում է սեռական կամ ֆիզիկական բռնություն։
Քննարկմանը մասնակցող Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցները նշեցին, որ Հայաստանում կանայք եւ աղջիկները, որպես կանոն, ներգրավված չեն շինարարական աշխատանքներում, ուստի բռնության դեպքեր այս ոլորտում նրանց նկատմամբ չեն արձանագրվել։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին