Քննարկում կենսական նշանակության ճանապարհների վերաբերյալ

26-09-2018

Սեպտեմբերի 26-ին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչները Համաշխարհային բանկի մասնագետների հետ քննարկեցին ճանապարհների մի շարք տարբերակներ, որոնք կարող են ընդգրկվել Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։ Կողմերն անցած շաբաթվա ընթացքում այցելել են նշված ճանապարհահատվածներ, դիտարկել դրանց վիճակը, ճանապարհների բեռնվածությունը, ծանոթացել հարակից համայնքների բնակչության թվին։

Մանրազնին քննարկումներից և համակողմանի ուսումնասիրությունից հետո կընտրվեն կենսական նշանակության այն ճանապարհները, որոնք կվերականգնվեն Համաշխարհային բանկի աջակցությամբ։

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

05-03-2026

Շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։

Կարդալ ավելին