Ավարտվել է Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը

26-09-2023

Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրեր տանող ճանապարհների հիմնանորոգումը։ Ծաղկահովիտ տանող ճանապարհը սկիզբ է առնում Հ-21 հանրապետական նշանակության ավտոճանապարհից‚ երկարությունը 1.3կմ է։ Գեղաձոր տանող ճանապարհի երկարությունը 1.6կմ է‚ այն նույնպես սկիզբ է առնում Հ-21 ավտոճանապարհից։ Տեղական նշանակության ավտոճանապարհների նորոգումը մեծ նշանակություն ունի տեղի բնակչության համար. բարեկարգ ճանապարհը թույլ է տալիս խնայել երթևեկության ժամանակ‚ կրճատել ծախսերը‚ ավելի դյուրին է դարձնել շուկաներ գյուղմթերք հասցնելը։

ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատվածներ‚ տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Շինարարությունն իրականացրել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին