ԱԶԲ-ի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Տրանշ-3
Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցը «Տրանսպորտային ծրագրերի իրակականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանի և ՊՈԱԿ-ի ճանապարհային ենթակառուցվածքների ավագ ինժեներ Արթուր Սանոյանի ուղեկցությամբ այցելել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի՝ ԱԶԲ ֆինանսավորմամբ կառուցվող հատվածների շինարարական տեղամասեր։ Դիտարկվել ու քննարկվել է կապալառու կազմակերպության՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։
Այցելությանը ներկա էին նաև շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները։
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանում է գտնվում ԱԶԲ առաքելությունը՝ պարոն Հերցի գլխավորությամբ։ Առաքելության նպատակն է ծանոթանալ բանկի աջակցությամբ կատարվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին, քննարկել աշխատանքների ընթացքում առաջացած մարտահրավերները և այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին