Ալավերդիից դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

26-12-2018
Ալավերդի քաղաքի տարածքում պայթեցման եղանակով ժայռային բնահողի փխրեցում իրականացնելու համար դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ից մինչև 20:00-ն, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհին կդադարեցվի ավտոտրանսպորտային երթևեկությունը։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է դեպի Բագրատաշեն և հակառակ ուղղությամբ երթևեկել Մ16, Մ4-Ոսկեպար-Նոյեմբերյան-Մ6 ճանապարհով։
Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքների շրջանակներում։
Վերջին նորությունները
Հայտարարություն հանրային լսումների վերաբերյալ
19-08-2022Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Սյունիքի մարզի ազդակիր համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին:
Կարդալ ավելինՀայտարարվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ)–Լեռնավան (Տ-5-38) ճանապարհի 1.142կմ հատվածի հիմնանորոգման մրցույթ
17-08-2022Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. օգոստոսի 26՝ ժամը 16.30։
Կարդալ ավելինՆորոգվել է դեպի Այգավան տանող ուղեանցը
15-08-2022Տեղադրվել է ասֆալտբետոնե նոր ծածկ, ուղեանցը կահավորվել է անվտանգության տարրերով։
Կարդալ ավելին