Մ-6-ի հիմնանորոգումը շարունակվում է

Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհին այս օրերին շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները։ Միջպետական մայրուղու Օձունի շրջադարձից դեպի «Սանահին» կայարան հատվածում կապալառու կազմակերպությունը՝ «Հորիզոն-95»-ը‚ կատարում է շուրջ 80 մ երկարությամբ և 6 մ բարձրությամբ հենապատերի կառուցման աշխատանքներ։ Նաև աշխատանքներ են տարվում եղանակային պայմանները թույլ տալուն պես ճանապարհի ծածկի տեղադրումը սկսելու ուղղությամբ։ Գրեթե պատրաստ է Օձունի խաչմերուկի երթևեկության պայմանների բարելավմանն ուղղված նախագիծը։
Հիմնանորոգումը շարունակվում է նաև «Սանահին» կայարան-Հաղպատ ճանապարհի տարբեր հատվածներում. «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է‚ որ այս պահին տեղադրվում է հողային պաստառը‚ որից հետո կսկսեն ավազակոպճային և կոպճային շերտերի տեղադրումը՝ նախապատրաստելով ճանապարհահատվածներն ասֆալտապատման։
Եղանակային պայմանները բարենպաստ են շինաշխատանքների համար, և ինչպես նկատում է կապալառու կազմակերպության ներկայացուցիչը, տեխհսկողից թույլտվություն ունեն լիցքեր իրականացնելու։
Քննարկվում է նաև Հաղպատի խաչմերուկից մոտ 1 կմ հեռավորության վրա մեծ ծավալի ժայռային հանույթի հարցը։ Լուծում տալու համար դիտարկվում է մի քանի տարբերակ։
Մ-6 միջպետական մայրուղու՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում այս օրերին իրականացվում է նոր ջրատար խողովակի կառուցում։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին