Ճանապարհներին կտեղադրվեն տեղեկատվական ցուցանակներ

27-01-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախաձեռնությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրվում են տեղեկատվական այս ցուցանակները, որտեղ նշված են հիմնադրամի, տվյալ ճանապարհը սպասարկող կապալառու կազմակերպության անվանումը և կոնտակտային տվյալները։ Երթևեկության մասնակիցները խնդիրներ լինելու դեպքում կարող են զանգահարել նշված կազմակերպություններին կամ Ճանապարհային դեպարտամենտ։
 
Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովել հետադարձ կապը քաղաքացիների հետ։