Սկսվել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցեր։ Նշենք‚ որ ԵՆԲ աջակցությամբ հանրապետության առավել վթարավտանգ կետերում իրականացվում են ճանապարհային անվտանգության‚ ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ:
Տեխնիկական աջակցության դրամաշնորհի շրջանակներում ԵՆԲ կողմից վարձված միջազգային խորհրդատու կազմակերպությունը սկսել է հանրապետության ճանապարհների վթարավտանգ կետերի ուսումնասիրությունը և դրանց բարելավման նախագծերի մշակումը։ Խորհրդատու կազմակերպությունը կատարելու է նաև այդ աշխատանքների իրագործման տեխնիկական հսկողությունը։ Արդեն իսկ պատրաստ են առաջին փուլի (9 վթարավտանգ կետերի բարելավում) նախագծանախահաշվային փաստաթղթերը և մրցութային փաստաթղթերի փաթեթը։ 2020թ. փետրվարի 19-ին հայտարարվել է համապատասխան շինարարական աշխատանքների ձեռքբերման մցույթը։
Տեղեկացնենք‚ որ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը ֆինանսավորում է մինչև 4,25 միլիոն եվրո ներդրումային դրամաշնորհի չափով։ Ծրագիրը ներառում է նաև մինչև 650 000 եվրոյին համարժեք գումարի չափով լրացուցիչ տեխնիկական աջակցության դրամաշնորհ և 200 000 եվրոյին համարժեք բյուջետային հատկացում՝ ԵՄ հաղորդակցության միջոցառումների, մասնավորապես` Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի համատեքստում վարքագծային ազդեցության համար հաղորդակցման (COMBI) ռազմավարության իրականացման համար։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին