Տեղի կունենան շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

27-03-2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր, Տրանշ-4, Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության թարմացման և փորձաքննական գործընթացում աջակցության ծառայությունների մատուցման պայմանագրի» շրջանակում կազմակերպվում են շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ։
Հանրային իրազեկման հանդիպումները տեղի կունենան`
- ս.թ. ապրիլի 13-ին` ժամը 16:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների 4),
- ս.թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանում (հասցե՝ ք. Սիսիան, Սիսական 31):
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին