Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 - կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածներում
27-03-2023
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։
Վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-17 Մ-5-Արմավիր–Մ-9 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ3+310 - կմ3+963 և կմ7+750 – կմ8+805 հատվածների (երկաթգծի ուղեանց և Հացիկ բնակավայր) վթարավտանգ տեղամասերում։ Նշված հատվածներում տեղադրվել են անվտանգության տարրեր (ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում), վերակառուցվել են մայթեր, նորոգվել է երթևեկելի մասը, վերականգնվել է ջրահեռացման համակարգը։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրն իրականացրել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին