Մասնակցություն «1958թ. համաձայնագիր-ճանապարհային քարտեզի իրականացում» թեմայով միջազգային համաժողովին
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի իրավաբան Տաթևիկ Ասատրյանը և կարողությունների զարգացման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանը մայիսի 20-23-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «1958թ. համաձայնագիր-ճանապարհային քարտեզի իրականացում» թեմայով միջազգային համաժողովին։
Համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների ընթացքում տարբեր երկրների պատվիրակները շնորհանդեսների և ելույթների տեսքով տեղեկատվություն ներկայացրին իրենց երկրներում 1958 թվականի Համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրառման մեխանիզմների, ձեռք բերված փորձի և գիտելիքների ամրապնդման, ինչպես նաև ազգային օրենսդրության նորացման մասին:
Հանդիպման մասնակիցները վերահաստատեցին իրենց երկրների հետաքրքրությունը տրանսպորտային կապի հետագա խորացման համատեքստում և փոխանակեցին իրենց տեսակետներն ու կարծիքներն առաջնային խնդիրների վերաբերյալ, որոնք պետք է ուղղված լինեն 1958 թվականի Համաձայնագրի դրույթների արդյունավետ կիրառման մեխանիզմներին:
Հանդիպման ընթացքում կարևորություն տրվեց այն հանգամանքին, որ անդամ բոլոր պետությունները և շահագրգիռ կողմերը պետք է ներգրավված լինեն տրանսպորտային կապի հետագա ամրապնդման հետ կապված համակարգված միջոցառումների հետևողական իրականացման գործընթացներին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անմիջական աջակցության միջոցով ժամանակ առ ժամանակ կկազմակերպվեն նման սեմինարներ, որոնք նպատակ կունենան աջակցելու ՄԱԿ-ի անդամ երկրներին իրականացնել ընդունված համաձայնագրերի համապատասխան դրույթները սահուն և սահմանված ժամկետներում:
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին