ՀՀ ճանապարհաշինության ոլորտի ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի գագաթաժողովին

27-05-2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը մասնակցել են Ուզբեկստանի Բուխարա քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի գագաթաժողովին։ Գագաթաժողովին մասնակցում էին 20 երկրների ներկայացուցիչներ՝ ԱՊՀ երկրներից և այլ տարածաշրջաններից։

Աշխատաժողովների ընթացքում տրանսպորտային ոլորտի մասնագետները մանրամասն քննարկել են մի շարք խնդիրներ, ճանապարհաշինության զարգացման հնարավորությունները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել կազմակերպվող միջազգային ավտոարշավին, ԱՊՀ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ճանապարհաշինության ոլորտում կիրառվող նորարարական տեխնոլոգիական լուծումներին և նյութերին, ճանապարհային ակտիվների կառավարման ծրագրին, ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և վերանորոգման նորարարական տեխնոլոգիաներին առնչվող, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի։

Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպում-քննարկումներ են ունեցել ավտոարշավի մասնակից պետությունների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Իրանի ճանապարհային ոլորտի ներկայացուցիչների հետ։

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը ԱՊՀ ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի կողմից պարգևատրվել են ճանապարհաշինության ոլորտում արդյունավետ աշխատանքի համար։

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին