2023 թվականին արդեն իսկ կնքվել է 126կմ տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման պայմանագիր

27-06-2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրերի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նաև տեղական նշանակության ճանապարհներին։ Տեղական նշանակության ճանապարհների երկարությունը Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 3500կմ է, դրանք գյուղական բնակավայրերը կապում են միջպետական, հանրապետական նշանակության հիմնական ճանապարհներին։
 
2023 թվականին արդեն իսկ կնքվել է 126կմ տեղական նշանակության ճանապարհների հիմնանորոգման պայմանագիր, որից 76.5կմ-ի հիմնանորոգման գումարները՝ 15.5 մլրդ դրամ, ՀՀ կառավարության որոշումներով հատկացվել են, աշխատանքները մեկնարկել են։ Առաջիկա օրերին նախատեսվում է ևս 19.4կմ-ի հիմնանորոգման գումարի (4.8 մլրդ դրամ) հատկացում կատարել։
 
Գյուղական ճանապարհները, որոնք նորոգվում են, տասնամյակներ շարունակ ասֆալտի երես չէին տեսել։
 
Այս պահին հիմնանորոգվում են Տ-5-23, /Մ-3/ - Սարամեջ ավտոճանապարհի կմ0+000-կմ4+300 հատվածը, Մ-6 - Եղեգնուտ - Դեբետ ավտոճանապարհի կմ0+000 - կմ7+183 հատվածը, Տ-5-46, /Մ-6/ (Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ0+000-կմ9+300, Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածները և բազմաթիվ այլ ճանապարհահատվածներ։

 

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին