Հիմնանորոգվում է Գորիս-Կապան ճանապարհի մոտ 12 կմ հատվածը
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի մոտ 12 կմ-ում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
Մասնավորապես‚ շինաշխատանքներ են կատարվում Մ-2-ի կմ270+000-կմ277+000 հատվածում։ 7 կմ երկարությամբ այս հատվածի հիմնանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 590 միլիոն ՀՀ դրամ։
Շինաշխատանքները կատարում են «Ոսմար» և «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ները։ Մ-2-ի կմ284+400-կմ289+100 հատվածում հիմնանորոգման աշխատանքներ է կատարում «Ապառաժ» ՍՊԸ-ն։
4.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է մոտ 420 միլիոն ՀՀ դրամ։ Երկու հատվածներում էլ հիմնանորոգումը մեկնարկել է հունիսին‚ ըստ պայմանագրի‚ աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից հետո 150 օրվա ընթացքում։
Շինարարների կողմից կատարվելու են հողային աշխատանքներ, ճանապարհի պատվածքի վերաօգտագործում սառը մշակման եղանակով, խողովակների մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծման աշխատանքների իրականացում:
Վերջին նորությունները
Հայտարարվել է 2 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
06-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի կառուցման նպատակով հողերի օտարման և տարաբնակեցման հարցերի վերաբերյալ
06-02-2026Խորհրդատու կազմակերպությունների մասնագետները պատասխանել են նաև հանդիպման մասնակիցների հարցերին:
Կարդալ ավելինՀանրային քննարկում՝ Դիլիջանի նոր թունելի նախագծման աշխատանքների տեխնիկական և բնապահպանական հարցերի վերաբերյալ
04-02-2026Հանրային քննարկումները տեղի կունենան Դիլիջանում և Սեմյոնովկայում։
Կարդալ ավելին